Կազմակերպության անդամները կարող են լինել շարքային, կամավոր, պատվավոր և հովանավոր:
- Շարքային անդամների ընդունումն իրականացվում է վերջինիս կողմից համապատասխան մասնաճյուղին ներկայացված դիմումի համաձայն: Շարքային անդամները վճարում են տարեկան անդամավճար:
- Կամավոր անդամ է համարվում այն անձը, ով ցանկություն է հայտնել անշահախնդիր ծառայություններ մատուցել ՀԿԽԸ-ին: Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների հոծ բանակ, որոնք մասնակցում են զանազան բնույթի ծրագրերի իրականացմանն ուղղված խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարմանը: Կամավորների շնորհիվ է, որ ՀԿԽԸ իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը:
- ՀԿԽԸ պատվավոր անդամի կոչումը շնորհվում է ՀԿԽԸ նախագահության կողմից այն անձանց, ովքեր բացառիկ ծառայություններ են մատուցել կազմակերպությանը:
- ՀԿԽԸ հովանավոր անդամի կոչումը շնորհվում է ՀԿԽԸ նախագահության կողմից պետական և հասարակական այն ականավոր գործիչներին, ովքեր մշտապես օժանդակում են զարգացմանը և նպատակների ու խնդիրների իրականացմանը:
Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների մեծ բանակ, որոնք մասնակցում են խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարման ուղղված տարաբնույթ ծրագրերին:
Առավել մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև անդամագրվելու և կամավոր դառնալու համար կարող եք դիմել ՀԿԽԸ Կենտրոնական գրասենյակ` Պարոնյան 21/1 հասցեով կամ լրացնել դիմումի առցանց ձևը։