ՀԿԽԸ
Առաջին օգնություն
Առաջին օգնության գիտելիքը կյանքեր է փրկում
Առաջին օգնության հմտությունների ուսուցումն ու տարածումը Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման գործունեության հիմնական ուղղություններից է:
Բնական աղետների ժամանակ, զինված հակամարտությունների գոտում եւ այլ վտանգավոր իրավիճակներում տուժածների մեծամասնությունը փրկվում է պատահարի պահին դեպքի վայրում գտնվողների առաջին օգնության հմուտ գործողությունների շնորհիվ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնը Առաջին օգնության գիտելիքներ է տարածում բնակչության տարբեր խավերի և տարիքային խմբերի շրջանում։ Դասընթացներ են կազմակերպվում համայնքների բնակիչների, կազմակերպությունների կրթական հաստատությունների համար: