ՀԿԽԸ հինգ երիտասարդ կամավորներ Բարեկամության միջազգային ճամբարում են

Հուլիսի 10-24-ը Հայկական կարմիր խաչի ընկերության 5 երիտասարդ կամավորներ մասնակցում են Ավստրիայի Լանգենլոիզ քաղաքում տեղի ունեցող Ավստրիական երիտասարդական  Կարմիր խաչի «Բարեկամության  միջազգային  ճամբար»-ին: Այն միավորում է 17  երկրների ազգային ընկերությունների պատվիրակությունների Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից։ Երկու շաբաթվա ընթացքում  երիտասարդ կամավորները  մասնակցելու են բազմաբնույթ դասընթացների, ծանոթանալու են Ավստրիայի մշակույթին,  ինչպես նաև փոխանակելու են իրենց ազգային ընկերությունների կամավորական փորձն ու գիտելիքները։