ՀԿԽԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

2023թ մայիսին ՀԿԽԸ-ն մեկնարկել է «Մարդասիրական մրցանակ» նախաձեռնությունը, որի նպատակն է լայնորեն լուսաբանել և տարածել ԿԽԿՄ Միջազգային Շարժման սկզբունքները,  աջակցել կամավորների ներգրավվածությանը ՀԿԽԸ-ի գործունեության մեջ և նպաստել նրանց կարողությունների զարգացմանը՝ խրախուսելով  երիտասարդների մասնակցութունն ու  ներգրավվածությունը իրենց համայնքային գործընթացներում:

Ծրագրին գրանցվել է 181 կամավոր ՀԿԽԸ բոլոր մարզային մասնաճյուղերից (33 թիմ):

Առաջին փուլի պահանջին համապատասխան՝ բոլոր մասնակիցները մասնակցել են 2 առցանց պարտադիր դասընթացներին, ինչպես նաև ծանոթացել են ՀԿԽԸ-ի վերաբերյալ հասանելի  առցանց տեղեկատվությանը:

Առաջին փուլը հաղթահարել է 126 մասնակից (23 թիմ):

Երկրորդ փուլը ընթացքի մեջ է և կավարտվի հուլիսի 31-ին: Երկրորոդ փուլի մասնակիցների համար կազմակերպվելու է շուրջ 60 դասընթաց։ ՀԿԽԸ երիտասարդության, կամավորության և անդամակցության բաժնի կողմից ստեղծվել է առաջնորդ կամավորներից կազմված 5 աշխատանքային խումբ, որոնք վերապատրաստվել են և աջակցում/ելու են ՄՄ թիմերին՝ դասընթացները դյուրըմբռնելի դարձնելու նպատակով: