ՀԿԽԸ ակտիվ կամավորները պարգևատրվել են

Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ՝ 2023 թվականի ակտիվ կամավորներին խրախուսելու և պարգևատրելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին նաև ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը,  անձնակազմի անդամներ և միջազգային գործընկերները։  

Երևան էքսպոյի ցուցասրահում տեղադրվել էին կամավորների գործունեությունը ներկայացնող թեմատիկ տաղավարներ, որտեղ նրանք ցանկացողներին պատմում էին առողջ ապրելակերպի, ակտիվ երկարակեցության, առաջին օգնության, արագ արձագանքման և այլ ուղղություններով իրենց ձեռքբերումների մասին։

Բեմում ՀԿԽԸ Երևանի և մարզային մասնաճյուղերի կամավորներն ամփոփ ներկացրեցին ողջ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ամփոփեցին արդյունքները և կիսվեցին իրենց պլաններով։

Միջոցառման ավարտին ակտիվ կամավորները տարբեր անվանակարգերում շնորհակալագրեր և մրցանակներ են ստացել։ Դրանք հանձեց ինչպես ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, այնպես էլ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոն և ԿԽՄՖ, Ավստրիական և Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները։