Մարզերում բնակվող միայնակ տարեցները սննդի փաթեթներ են ստանում
մյս 19, 2023
Սևանի բնակիչ 70-ամյա Օլյա Մանուկյանը մոր մահից հետո 13 տարի է ինչ միայնակ է ապրում: Ծնունդով Հրազդանի Լեռնանիստ գյուղից Օլյան տեղափոխվել է Սևան, ժամանակին աշխատանքի անցնելով քաղաքի գրախանությում:
Այսօր նրա հյուրասենյակում մի պատը զբաղեցնում է գրապահարանը, որը լի է գրքերով, սակայն այլևս գրքերը վերընթերցելու ցանկություն չունի և սիրով նվիրում է դրանք բոլոր ցանկացողներին, ինչից հաճախ օգտվում են Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդ կամավորները:
- Աղջիկները վերցրեցին գրքերը, ասեցին կբերենք հետ, ասացի` թող մնա ձեզ, հետո կհիշեք ինձ: Ով ուզում է նվիրում եմ գրքերը, - խոստովանոում է Օլյան:
Մոտ 3-4 տարի է ինչ նա ընգրկված է Հայկական Կարմիր խաչի ընկերության Սննդի աջակցության ծրագրում: Երկար սառը սեզոնը Սևանում ստիպում է բնակիչներին հավելյալ ծախսեր անել բնակարանների ջեռուցման համար, այնպես որ միայնակ տարեց մարդկանց համար սննդի օգնությունը շատ տեղին է:
- Ես շատ շնորհակալ եմ Կարմիր խաչից, օգնությունը ինձ հերքում է, - ասում է Օլյան, ում թոշակը կազմում է 42 000 դրամ:
Նա վստահեցնում է, որ չնայած ապրում է մենակ, հարևանների շնորհիվ իրեն միայնակ չի զգում:
- Տան գործերով է օրը անցնում: Կարոտում եմ իմ աշխատանքը, եթե հիմա էլ լիներ աշխատանք ` կաշխատեի: Չնայած առողջական խնդիրներ ունեմ, երբ տնից դուրս ես գալիս` ուրիշ է, - ասում է Օլյան:
Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող «Ձմեռային աջակցություն միայնակ տարեցներին» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի և Սյունիքի 490 միայնակ տարեցներ ամեն ամիս ստանում են սնունդ, եռամսյակը մեկ՝ հիգիենիկ պարագաներ, կամավորներն ամեն շաբաթ այցելում են նրանց և միասին նշում տոները: