Կոտայք․ Աջակցություն 350 ընտանիքի, 1086 մարդու

-Աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին 

Արդեն մեկ տարի է ինչ ազգային ընկերությունը գործունեության սլաքներն   ուղղել է Լեռնային ղարաբաղից բռնի տեղահնված մարդկանց կենսապաովմանն ու բարեկեցության  մակարդակի բարձրացմանը։ 

Հայկական Կարմիր խաչի ընկերության հավատարիմ դոնորներից՝ Գերմանական Կարմիր խաչը հերթական համատեղ ծրագիրն  է ավարտումայս անգամ Կոտայքի մարզում։ Հրազդանում երկու օրվա ընթացքում  հիգենիկ և կենցաղային պարագաներ տրամադրվեց բռնի տեղահանված350 ընտանիքի՝  1086 շահառուի։ 

Այս բաղադրիչն ի սկբանե նախատեսված է եղել բազմազավակ ընտանիքների համար, սակայն աջակցություն են ստացել նաև բռնի տեղահանված   հաշմանդամություն ունեցող մարդիկ։  Շահառուներից ավագն այս քաղաքում80-ամյա Արտյուշա Հայրապետյանն է, օգնությունն իր համար կարևոր ու անհրաժեշտ է, բայց միակ ցանկությունն իր ու բոլորի համար մեկն է խաղաղություն։  Կոտայքի մարզում հիգիենիկ և կենցաղային պարագաների բաշխումը շարունակական է լինելու, բազմազավակ ընտանիքներից զատ շահառուների շրջանակը մեծանալու է, փորձելով թեթևացնել բռնի տեղահնվածների հոգսերը։