Կարմիր խաչի միջազգային շարժման լուսաբանում մարզային դպրոցներում

Հայկական կարմիր խաչի ընկերության մարզային և համայնքային լուսաբանման կամավորները սեպտեմբերից սկսած իրենց մարզերում այցելում են դպրոցներ և ուսումնական հաստատություններ՝ Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման և Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեության վերաբերյալ լուսաբանման դասընթացներ իրականացնելու նպատակով։  

Այս տարվանից լուսաբանումն իրականացվում է նորարարական մեթոդներով՝ թվայնացված դասի և «Դեպի մարդասիրություն» սեղանի խաղի միջոցով։

Լուսաբանումն իրագործվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում։