Այսպիսի միջոցառումները մեղմում են միայնության զգացումը․ Ռիմա Մանուկյան

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագրում ընդգրկված 6 շահառուների համար մայիսի 31-ին կազմակերպել էր այց Եղեգնաձորի «Սուրբ Աստվածածին» եկեղեցի, իսկ հունիսի 21-ին 14 այլ շահառուների համար՝ ուխտագնացություն դեպի «Թանահատ», «Սուրբ Խաչ» և «Սուրբ Աննա» եկեղեցիներ։

Տարեցները հանդիպել են քահանայի հետ, աղոթք արել, օրհնություն ստացել։

Տարեցների ներգրավումը համայնքային կյանքին և սոցիալական շփումն ապահովելու նպատակով` պարբերաբար նրանց համար տարբեր բնույթի մշակութային միջոցառումներ են կազմակերպվում, իսկ ուխտագնացության մասին նրանք վաղուց էին երազում։

- Այսպիսի միջոցառումները փոխում են մեր առօրյան, մեղմում միայնակության զգացումը, - ասաց Ռիմա Մանուկյանը։

Հայկական Կարմիր խաչի ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղի տնային խնամքի ծառայության տարեցները՝ բուժքրոջ և կամավորների ուղեկցությամբ այցելեցին Արթիկի VI դարի մշակութային կոթող Լմբատավանք և միջնադարյան վանական համալիր Հառիճվանք, որտեղ  գեղեցիկ և հագեցած օր անցկացրեցին: