Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար բակային ճամբար ՀԿԽԸ Սյունիքի մարզային մասնաճյուղում
օգս 29, 2022
ՀԿԽԸ Սյունիքի մարզային մասնաճյուղում կազմակերպվել էր բակային ճամբար Գորիսում ու Կապանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված 30 երեխայի համար: Ճամբարի ընթացքում երեխաներն այցելեցին թանգարաններ, գրադարաններ, մասնակցեցին սպորտային խաղերի և մշակութային միջոցառումների: