Պատվաստումների օր Երևանում, Գյումրիում, Վանաձորում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և համագործակցությամբ, ներգրավվել է պատվաստումային գործընթացում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցկացված «Պատվաստումների օր» խորագրով միջոցառումներում՝ աջակցելով կազմակերպչական աշխատանքներին:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները անցորդներին բաժանում էին  պատվաստման վերաբերյալ իրազեկման նյութեր և անհատական պաշտպանիչ միջոցներ, կազմակերպում հերթը, հետևում պատվաստածների ինքնազգացողությանը:

Դրան զուգահեռ, հոկտեմբերի 28-ից սկսած, ՀԿԽԸ կամավորներն աջակցում են նաև Հյուսիսային պողոտայում տեղակայված պատվաստման շրջիկ կետի պատվաստման գործընթացի կազմակերպմանը: