Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի- հաջորդ փուլ

«Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի – հաջորդ փուլ» ծրագրի հիմնական նպատակներից մեկն է բարձրացնել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչների սոցիալական ինտեգրման մակարդակը   և ամրապնդել համայնքի հետ հասարակական կապն ու շփումը։

 Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներն ապրելով Հայաստանի մշակութային մայրաքաղաքում պարբերաբար այցելում են մշակութային տարատեսակ հաստատություններ: ՀԿԽԸ-ը տևական ժամանակ գործակցելով տարբեր մշակութային հաստատությունների հետ, որոնցից են  Հովհաննես Շիրազի հուշատուն և  Մհեր Մկրտչյանի թանգարանները, ինչպես նաև Ասլամազյան քույրերի պատկերասրահը՝ շուրջօրյա խմանքի կենտրոնի բնակիչների համար հաճախ կազմակերպում է այցեր։

Ծրագիրն իրականացվում է Ավստրիական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ՝ Ավստրիական Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ՝ Ավստրիական Զարգացման Համագործակցության միջոցներով։