Տնային խնամքի ծառայություն Երևանում
նմբ 12, 2023
Հայկական Կարմի խաչի ընկերությունն առաջարկում է միայնակ տարեցների, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող անձանց պրոֆեսիոնալ տնային խնամքի վճարովի ծառայություն։
Տնային խնամքի ծառայությունը ներառում է․
- բժշկի ցուցումով իրականացվող բուժական, կանխարգելիչ և վերականգնողական միջամտություններ,
- օգնություն կենցաղային հարցերում,
- աջակցություն դեղորայքի ընդունման հարցում, սննդի պատրաստում,
- աջակցություն տեղաշարժվելիս,
- աջակցություն անձնական հիգիենայի ապահովման հարցում,
- աջակցություն գնումներ, կոմունալ և այլ վճարումներ կատարելիս,
- սոցիալ-հոգեբանական աջակցություն:
Տնային խնամքի ծառայությունն իրականացնում են մասնագիտացված թիմերը (բուժքույր, խնամող և կամավոր), որոնք կիսելով Կարմիր խաչի միջազգային ընտանիքի լավագույն փորձը, տեղայնացնելով այն և գումարելով տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված փորձին՝ լավագույնս ապահովում են ծառայութան որակը։

Մեր թիմը շարունակաբար վերապատրաստվում և կատարելագործում է իր գիտելիքներն ու հմտությունները՝ ծառայությունն ավելի ու ավելի արդյունավետ և որակյալ մատուցելու համար։
Տնային խնամքի ծառայությունից օգտվելու համար գրանցեք հայտ և մեր աշխատակիցները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ մանրամասները ճշտելու և Ձեր հարցերին պատասխանելու համար։
Այլ հարցերի դեպքում զանգահարեք 060625080 հեռախոսահամարին։