Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի անձնակազմն ու կամավորները սովորեցին առաջին օգնության հմտություններ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փետրվար – մարտ ամիսների ընթացքում Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի խնամող անձնակազմի և կամավորների համար կազմակերպել էր Առաջին օգնության եռօրյա դասընթաց՝  Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի» ծրագրի շրջանակում։

Դասընթացի մասնակիցներն ստացան տեսական և գործնական գիտելիքներ արյունահոսության, կոտրվածքների, խայթոցների և այլ իրավիճակներում առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ, հմտություններ, որոնք խիստ կարևորվում են տարեց և հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց հետ աշխատող անձնակազմի համար:  

Դասընթացին մասնակցեց ընդհանուր թվով 66 խնամող անձնակազմ և կամավոր: