Դառնալ կամավոր

Դարձիր գործընկեր

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար ուժն են հանդիսանում կամավորները: Նրանց շնորհիվ է, որ այս հզոր շարժումը իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունն ամբողջ աշխարհում: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը բաց կազմակերպություն է, և նրան կարող են անդամագրվել և կամավոր գրանցվել այն բոլոր անձինք` անկախ ռասսայից, սեռից, դավանանքից, գույքային կամ այլ դրությունից, ովքեր ընդունում են ՀԿԽԸ կանոնադրությունը, նրա նպատակները և խնդիրները, ցանկանում են մասնակցել կամ նպաստել նրա գործունեությանը: